Խաչքարերի փոխարեն Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհին կառուցել աստիճաններ. Գուգարաց թեմը հանդես է եկել առաջարկությամբ


Խաչքարերի փոխարեն Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհին կառուցել աստիճաններ. Գուգարաց թեմը հանդես է եկել առաջարկությամբ
Հուլիս 14 12:35 2022

 

Գուգարաց թեմը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,

 

Ինչպես գիտենք, Հարթագյուղի Ս. Հովհաննես մատուռում, ավանդույթի համաձայն, մշտապես կանգնեցվում են խաչքարեր՝ ի նշան ուխտավորների երախտագիտության:

Սրբավայրը և ամբողջ տարածքը շրջափակված են բազմաթիվ խաչքարերով:

Առաջարկում ենք, ի բարօրություն Սուրբ Հովհաննես մատուռի և ուխտավորների, խաչքարերի փոխարեն դեպի մատուռ տանող ճանապարհին կառուցել աստիճաններ:

Մինչև տարեվերջ Ձեր սրտաբուխ ներդրումով, որպես երախտագիտություն, խաչքարերի փոխարեն կարող ենք կառուցել աստիճաններ՝ բարեկարգելով դեպի մատուռ տանող ճանապարհը:

Այդ կերպ և՛ կապահովվի ուխտավորների անվտանգ տեղաշարժը դեպի Սուրբ Հովհաննես մատուռ, և՛ կբարեկարգվի մեր ժողովրդի կողմից անչափ սիրված սրբատեղի տանող ճանապարհը»: