ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել․ ինչ է կատարվել


ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել․ ինչ է կատարվել
Հուլիս 14 00:33 2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 13-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։