24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը


24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը
Հուլիս 13 10:12 2022

Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 13-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 14-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Թավշուտ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: