ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը մայրաքաղաքում երթեւեկում է որպես արտոնյալ՝ երթեւեկության կանոնների կոպիտ խախտմամբ։ Տեսանյութը «Փաստինֆո»-ին է տրամադրել մտահոգ քաղաքացիներից մեկը՝ իր վրդովմունքը հայտնելով Սիմոնյանի կարգազանց վարքագծի առնչությամբ։
«Փաստինֆո»-ն հետամուտ կլինի՝ պարզելու, թե պատասխանատվության ինչ միջոցներ են կիրառվել երթեւեկության կանոնները խախտածների նկատմամբ, թե հակառակը՝ որպես լավ աշխատանք պարգեւատրման տեսքով կխրախուսվեն ԱԺ նախագահի կարգադրությամբ։










