Այս արդյունավետ հյութը պատրաստելու համար պետք է բաղադրիչները լավ խառնել և խմել:
Բաղադրություն
1 թ/գ մեղր
200 մլ թարմ քամած գրեյպֆրուտի հյութ
2 թ/գ խնձորի քացախ
Ինչպես արդեն ասացինք՝ բոլոր բաղադրիչները լավ խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանաք: Օրական երկու անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ, խմեք այս հյութից 100 մլ չափով: Մեկ շաբաթ շարունակ կատարեք այս պրոցեդուրան, ապա 7 օր դադար տվեք:
Ցուցո՛ւմ. Այս հյութը հակացուցված է բոլոր նրանց, ովքեր տառապում են ստամոքսաղիքային տրակտի, ինչպես նաև՝ լյարդի խնդիրներից:
Հյութի բաղադրության մեջ մտնող ակտիվ բաղադրիչներն ակտիվորեն մասնակցում են ճարպերն այրելու գործընթացին, բացի այդ, օրգանիզմը սնուցում են վիտամիններով: