«Պետք է մեր կամքը ներդնենք հանուն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման». Շարմազանով


«Պետք է մեր կամքը ներդնենք հանուն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման». Շարմազանով
Հուլիս 12 19:00 2022

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «1988թ. այս օրը՝ հուլիսի 12-ին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նիստը որոշեց դուրս գալ Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հռչակել Արցախի հայկական ինքնավար հանրապետություն:

Այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է մեր կամքը, ուժն ու կարողությունները ներդնենք հանուն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, և բոլոր նրանք, ովքեր խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, ի վերջո, գիտակցեն, որ Արցախի ժողովուրդն է իր ճակատագրի դարբինը, Արցախը երբեք, ոչ մի վայրկյան չի եղել Ադրբեջանի կազմում, և Արցախի ապագան Ադրբեջանի կազմում անթույլատրելի ու կործանարար է»։