Չենք կարող փակվել, դառնալ քարանձավ. Սոցապնախարարը՝ թանկարժեք գործուղումների մասին


Չենք կարող փակվել, դառնալ քարանձավ. Սոցապնախարարը՝ թանկարժեք գործուղումների մասին
Հուլիս 12 17:18 2022

 



Գնաճը միայն Հայաստանում չէ, դա գլոբալ երևույթ է, որը շարունակվելու է նաև այս տարի և 2023 թվականին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Լրագրողների հարցմանն ի պատասխան, թե ինչու նման պայմաններում իշխանությունը շռայլություններ թույլ տալիս, այդ թվում նաև թանկարժեք գործուղումներ, նախարարն ասաց.

«Ես էլ Հնդկաստան էի գնացել, բայց երբ խոսում ենք ռեֆորմների մասին, պետք է ունենանք նաև երկկողմ հարաբերություններ այլ երկրների հետ, թե չէ կդառնանք քաարանձավ»,-ասաց նա: