Սահմանադրության օրվա առթիվ ՔՊ-ականների պարգևավճարները գերազանցել են 48 մլն դրամը


Սահմանադրության օրվա առթիվ ՔՊ-ականների պարգևավճարները գերազանցել են 48 մլն դրամը
Հուլիս 12 17:00 2022

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների` Սահմանադրության օրվա առթիվ պարգևավճարների ընդհանուր ֆոնդը կազմել է 48 միլիոն 811 հազար 320 դրամ: Այս մասին «Հետք»-ը տեղեկացել է ԱԺ լրատվական վարչությունից ստացված հարցման պատասխանից:

Պատգամավորները պարգևատրվել են պաշտոնային մեկ դրույքաչափի` մեկ ամսվա աշխատավարձի չափով: Նշենք, որ կախված զբաղեցրած վարչական պաշտոնից, պատգամավորների աշխատավարձերի չափը տարբեր է, օրինակ մշտական հանձնաժողովի նախագահինը 793680 դրամ է (հարկերը ներառյալ), հանձնաժողովի փոխնախագահինը` 694470 դրամ է (հարկերը ներառյալ), վարչական պաշտոն չզբաղեցնող պատգամավորինը` 661140 դրամ (հարկերը ներառյալ):

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: