ԵՊՀ-ում աշխատակիցներին տեղեկանք տալու համար գումա՞ր են գանձում


ԵՊՀ-ում աշխատակիցներին տեղեկանք տալու համար գումա՞ր են գանձում
Հուլիս 11 17:00 2022

ArmLur.am-ը ահազանգեր էր ստացել այն մասին, որ Երեւանի Պետական համալսարանում ցանկացած տեղեկանք վերցնելու դեպքում աշխատակիցներից պահանջում են վճարել երկուսից երեք հազարական ՀՀ դրամ:

Ահազանգի հետքերով ArmLur.am-ը դիմեց  Երեւանի Պետական համալսարան: Համլսարանի մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը մեր հարցադրումներին ի պատասխան ասաց, որ  վճարովի տեղեկանքների ցանկ ունեն, որոնք վերաբերվուն են միայն արխիվին եւ միջազգային վարչությունների բաժնից տրամադրվող տեղեկություններին:

 

«Իսկ աշխատակիցներին տեղեկանք տրամադրելու համար, որեւէ գումար չի գանձվում, դա բացառվում է»,-նշեց նա:

Լիդա Եղիազարյան