|
«Ես կրկին շնորհավորում եմ Խաչատուր Սուքիասյան կոչվող Գռզոյին, որ վերջապես նրա տերմինալները, որ նա տեղադրել էր հայ-թուրքական սահմանին դեռևս ամիսներ առաջ, այսինքն՝ դեռևս անցած տարի նա գիտեր, որ սահմանը կբացվի և լոբբինգ էր արել դրա համար, էլ ավելի կշատանան, կբազմապատկվի նրա կարողությունը»,- «Հայելի» ակումբում ասել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով հայ և թուրք բանագնացների կողմից ձեռքբերված վերջին պայմանավորվածությանը, ըստ որի՝ սահմանը բացվելու է երրորդ երկրների քաղաքացիների համար: Ադիբեկյանի համոզմամբ՝ յուրաքանչյուր պայմանավորվածություն, փաստաթուղթ, որ ստորագրվում է այս իշխանության կողմից, պարունակում է վտանգներ. «Ստորագրողներն անպատասխանատու մարդիկ են և չեն կարողանում մեկ քայլ առաջ հաշվարկել Թուրքիայի, Ադրբեջանի քայլերի վտանգավոր հետևանքները»: |
«Շնորհավորում եմ Խաչատուր Սուքիասյան կոչվող Գռզոյին». Արմինե Ադիբեկյան










