«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը դիմել է պատկան մարմիններին ստանալու համապատասխան թույլտվությունները շինարարական աշխատանքները սկսելու համար


«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը դիմել է պատկան մարմիններին  ստանալու համապատասխան թույլտվությունները շինարարական աշխատանքները սկսելու համար
Հուլիս 11 12:22 2022

Հաշվի առնելով Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգությունները՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը դիմել է պատկան մարմիններին  ստանալու համապատասխան մասնագիտական եզրակացություններն ու թույլտվությունները շինարարական աշխատանքները սկսելու համար: 

 

Այժմ իրականացվում են բացառապես ենթակառուցվածքների՝ ճանապարհների, էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումն ապահովելու ուղղությամբ տարվող որոշակի աշխատանքներ, իսկ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն: