«Դատավորը 15 օրով երկարացրեց Չալաբյանի կալանքը». Վարազդատ Հարությունյան


«Դատավորը 15 օրով երկարացրեց Չալաբյանի կալանքը». Վարազդատ Հարությունյան
Հուլիս 10 12:42 2022

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Դատավոր Արուսյակ Ալեքսանյան որպես արդարադատություն իրականացնող այլևս գոյություն չունի:
Էլ իրեն իմ մոտ գովացող չլինի:
Կալանքի ժամկետը անօրինական բավարարեց և երկարացրեց Չալաբյանի կալանքը 15 օրով, որպեսզի վարույթ իրականացնող մարմինը ժամանակ ունենա գործն ուղարկի դատարան:
Քննիչն իր բերանով երեկ հաստատեց, որ Ավետիք Չալաբյանը պետք է մնա կալանքի տակ միայն նրա համար, որ ինքն ու դատախազը հանգիստ առանց վռազելու գործն ուղարկեն դատարան և ընդունեց, որ որևէ այլ քննչական գործողություն չունեն անելու, ասել է թե` Ավետիք Չալաբյանը շարունակելու է գտնվել կալանքի տակ գործը դատարան ուղարկելու հիմքով:
Ավետիք Չալաբյանը գործող իշխանությունների քաղաքական պատանդն է, իսկ դատարանները դրանց կատարածուները:
Անձին անօրինական կալանքի տակ պահող յուրաքանչյուր պաշտոնյա պատժվելու է` նստելու ձևով:
Հ. Գ. հա ու դատավորը պիտի էնպես ապրի ու գործի, որ չամաչի գլուխը բարձրացնել ու նայել նիստին ներկաների աչքերին»: