Ցավոք, ես չէի պատկերացնում Հայաստանում Ինստագրամ ու Ֆեյսբուք պրոֆիլների կոտ-րվելու մասշտաբները: Այս մասին Տեղեկատվական անվ-տանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ցա-վոք, ես չէի պատկերացնում Հայաստանում Ինստագրամ ու Ֆեյսբուք պրոֆիլների կո-տրվելու մասշտաբները։ Աննկարագրելի քանակի հաշիվներ են կո-տրվում։ Ու անընդհատ, դադար չկա։
Մարդիկ ահավոր անլուրջ են մոտենում իրենց հաշիվների անվ-տանգությանը։ Մարդ կարող է մեծ գումարներ ներդնել, խանութ ստեղծել Ինստագրամում, ու մեկ րոպեում այն կորցնել, քանի որ չի մտածում անվ-տանգության մասին։ Ոնց որ իրական կյանքում խանութ բացես, բայց ոչ միայն դուռը փական չունենա, տո դուռ էլ չդնես։
![]()
Դպրոցական էրեխեքի հաշիվները տոննաներով կոտրում են, նամակագրությունները դնում բաց, խայտառակ ֆոտոշոփեր անում և այլն, և այլն, և այլն․․․
Կո-տրված հաշիվը հետ բերել շատ բարդ է, հիմնականում անհնարին։ Բախտի հարց է։ Դրա համար ավելի լավ է գործը դրան չհասցնեք։
Մի մուտքագրեք ձեր գաղտնաբառը ամեն անհայտ հղումով։ Մի մասնակցեք անհասկանալի մրցույթների։ Մի հավատացեք, որ բան եք շահել։ Մի հավատացեք ամեն մի վա-խենալու նամակի իբր Ֆեյսբուքից կամ Ինստագրամից։ Եթե գաղտնաբառն եք մուտքագրում, տասն անգամ համոզվեք, որ հասցեն հենց սոցցանցինն է, այլ ոչ թե նման մի բան։ Դժվար ա՞, լուրջ չեմ հասկանում։

Եթե կո-տրել են, փորձեք այս հղումներով։ ՈՒ հույս չունենաք, որ փողով ինչ-որ բարի հաքերներ ձեզ հետո կօգնեն, եթե չստացվի վերականգնել։
Ֆեյսբուքը վերականգնելու համար․ https://www.facebook.com/hacked
Ինստագրամը վերականգնելու համար․ https://help.instagram.com/149494825257596… »։











