Վարչապետը ծանոթացել է Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին


Վարչապետը ծանոթացել է Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
Հուլիս 9 19:10 2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ծանոթացա ՀՀ պետական բյուջեի միջոցներով Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Հիմնանորոգվող ճանապարհահատվածն ընդգրկում է մարզի Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն, Ջրարբի, Ապագա, Լուսագյուղ բնակավայրերը»։