Արցախի պողոտայում բախվել են Hyundai Elantra-ն ու Opel Astra-ն. կա վիրավոր


Արցախի պողոտայում բախվել են Hyundai Elantra-ն ու Opel Astra-ն. կա վիրավոր
Հուլիս 2 11:12 2022

Երեկ՝ հուլիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 18։30-ի սահմաններում Արցախի պողոտա թիվ 22 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Նազարյանի վաած Hyundai Elantra մակնիշի և 37-ամյա Ռոբերտ Հայրապետյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես դեպի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի ուղևոր՝ 27-ամյա Շ. Խ-ն բուժօգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մ. Մուրադյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ»,-գրել է կայքը։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի