Ուկրաինայում ռուսական ռազմական օպերացիան կշարունակվի մինչև սահմանված նպատակների իրագործումը. Պոլյանսկի


Ուկրաինայում ռուսական ռազմական օպերացիան կշարունակվի մինչև սահմանված նպատակների իրագործումը. Պոլյանսկի
Հունիս 29 10:50 2022

Ուկրաինայում ռուսական ռազմական օպերացիան կշարունակվի, քանի դեռ չեն դադարել Դոնբասի գնդակոծությունները, և ուկրաինական տարածքից եկող սպառնալիքը չի վերացել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղկալ Դմիտրի Պոլյանսկին՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում. փոխանցում է TASS-ը:

«Քանի դեռ այդ նպատակները չեն իրագործվել, մեր օպերացիան կշարունակվի: Սպառազինության մատակարարումներով դուք (արևմտյան երկրները) միայն երկարացնում եք Կիևի հանցավոր ռեժիմի հոգեվարքը, որը պատրաստ է զոհաբերել իր բնակչությունը», - նշել է Պոլյանսկին:

«Որքան շուտ դա հասկանաք, այնքան շուտ ուկրաինական ղեկավարությունը կնստի բանակցային սեղանի շուրջ՝ իրական դիրքորոշմամբ, այլ ոչ թե կարգախոսներով ու դիվային ցավերով», - ասել է ՌԴ ներկայացուցիչը: