Շոլցը հորդորել է շարունակել բանակցությունները Պուտինի հետ


Շոլցը հորդորել է շարունակել բանակցությունները Պուտինի հետ
Հունիս 29 10:42 2022

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը NTV-ին տված հարցազրույցում կոչ է արել շարունակել բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Նա պարզաբանել է, որ ներկայում Պուտինի հետ հեռախոսազրույցներ նախատեսված չեն: «Ոչինչ համաձայնեցված չէ, սակայն անհրաժեշտ է խոսել միմյանց հետ, նույնիսկ եթե բոլորովին այլ կարծիքներ ունեք, սա ուղիղ եմ ասում։ Այս հարցում ես համաձայն եմ շատերի հետ», - ասել է նա:

Միաժամանակ Շոլցն ասել է, որ բանակցությունները չեն օգնի այնքան ժամանակ, «քանի դեռ ՌԴ նախագահը չի հասկացել, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունը, դուրս բերել զորքերը և ճանաչել, որ Ուկրաինան ինքն է որոշելու իր ապագան»։

Ավելի վաղ Շոլցը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կչեղարկվեն միայն Ուկրաինայի հետ «արդար խաղաղություն» կնքելուց հետո։ Նա նաև ասել է, որ արևմտյան երկրները համերաշխ են իրենց մտադրության մեջ՝ թույլ չտալ Ռուսաստանին հաղթել Ուկրաինայի հետ հակամարտությունում և մեծացնել տնտեսական ճնշումը Մոսկվայի վրա։