«Ռուս համանախագահը չի ընդունել ԼՂ ապագան քննարկելու հրավերը». Պետդեպ


«Ռուս համանախագահը չի ընդունել ԼՂ ապագան քննարկելու հրավերը». Պետդեպ
Հունիս 28 09:33 2022

ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն թվիթերյան էջում հայտնում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այսօր զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան։ Ցավալի է, որ ռուսաստանցի համանախագահը չի ընդունել հրավերը: Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի շարունակական աշխատանքին»: