Flyone Armenia-ն Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթեր կիրականացնի


Flyone Armenia-ն Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթեր կիրականացնի
Հունիս 28 12:28 2022

Flyone Armenia hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հուլիսի 1-ից ավելացնում է դեպի Ռուսաստանի Դաշնություն չվերթերի քանակը և սկսում է կանոնավոր ուղիղ  չվերթեր իրականացնել Երևան – Սանկտ Պետերբուրգ –  Երևան երթուղով:

 

Երևան – Սանկտ Պետերբուրգ – Երևան երթուղով չվերթերը կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Պուլկովո միջազգային օդանավակայան` հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

 

 

Թռիչքները կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին:

 

Flyone Armenia-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ  App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։