Ռուսաստանը երկու օրում 200 միլիոն դոլար արժողության հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ


Ռուսաստանը երկու օրում 200 միլիոն դոլար արժողության հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ
Հունիս 28 12:00 2022

Միայն հանգստյան օրերին՝ հունիսի 25-ին և 26-ին, ռուսական զորքերը 60-ից 80 հեռահար հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 150-220 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է Forbes-ը։

Հաղորդվում է, որ ռուսական զորքը հրթիռների մեծ մասն արձակել է Ժիտոմիրի և Չեռնիգովի շրջաններում։ Բացի այդ, հրթիռակոծության են ենթարկվել Կիևը, Խմելնիցկին, Լվովը, Դնեպրոպետրովսկը, Նիկոլաևը, Խարկովը և Կիևը։

Forbes-ի տվյալներով՝ Ռուսաստանն օգտագործել է իր հրթիռների ողջ զինանոցը՝ "Точка-У", Х-22, "Оникс", "Искандер", "Калибр" и Х-101: