Սարսափելի է. Բայդենն ու Մակրոնը դատապարտել են Ռուսաստանի կողմից Կրեմենչուգի առևտրի կենտրոնի հրթիռակոծումը, որում ավելի քան 1000 մարդ է եղել


Սարսափելի է. Բայդենն ու Մակրոնը դատապարտել են Ռուսաստանի կողմից Կրեմենչուգի առևտրի կենտրոնի հրթիռակոծումը, որում ավելի քան 1000 մարդ է եղել
Հունիս 28 10:27 2022

 ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնը «սարսափելի» են որակել ռուսական զորքի հրթիռային հարվածն ուկրաինական Կրեմենչուգ քաղաքի առևտրի կենտրոնի վրա, որի հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել։


«Ռուսաստանի հարձակումը խաղաղ բնակիչների վրա առևտրի կենտրոնում սարսափելի է: Մենք համերաշխ ենք ուկրաինացի ժողովրդի հետ: Ինչպես ցույց տվեց G7-ի գագաթնաժողովը, Միացյալ Նահանգները, մեր դաշնակիցների և գործընկերների հետ, կշարունակի Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել նման վայրագությունների համար և աջակցել, պաշտպանել Ուկրաինային»,- գրել է Բայդենը Twitter-ում։

«Ռուսաստանի կողմից Կրեմենչուգում առևտրի կենտրոնի հրթիռակոծումը կատարյալ սարսափ է: Մենք կիսում ենք զոհերի ընտանիքների ցավը: Եվ զայրույթը նման ստորության նկատմամբ: Ռուս ժողովուրդը պետք է տեսնի ճշմարտությունը», - գրել է Մակրոնը:

Հունիսի 27-ին Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Կրեմենչուգի առևտրի կենտրոնին։ Հարվածի պահին առևտրի կենտրոնում ավելի քան 1000 այցելու է եղել: Վերջին տվյալներով՝ զոհվել է 16 մարդ, վիրավորվել՝ 59-ը, ավելի քան 40-ն անհետ կորել է։ Փրկարարները շարունակում են հետևանքների վերացումը և տուժածների որոնումը։"Это ужасно". Байден и Макрон отреагировали на ракетный удар по ТЦ в Кременчуге"Это ужасно". Байден и Макрон отреагировали на ракетный удар по ТЦ в Кременчуге