Հափշտակություն «Եռաբլուր» զինվորական պանթեոնից


Հափշտակություն «Եռաբլուր» զինվորական պանթեոնից
Հունիս 27 19:52 2022

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գեղամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրի տարածքից՝ Էրիկ Արմենի Հակոբյանի շիրմաքարի մոտից, 2021 թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, գողացել է Ազատ Մանուկյանին պատկանող, զգալի չափերով՝ 65.000 ՀՀ դրամ արժողությամբ «ՌՏՌ-ՄԱՔՍ» մոդելի էլեկրական հորատիչը՝ վերջինիս պատճառելով գույքային վնաս:

Ք.Մ.