«Մոլն այրվում է, զոհերի թիվն աներևակայելի է». ռուսները հրթիռակոծել են առևտրային կենտրոնը


«Մոլն այրվում է, զոհերի թիվն աներևակայելի է». ռուսները հրթիռակոծել են առևտրային կենտրոնը
Հունիս 27 19:24 2022

Ռուս զինվորականները հրթիռային հարված են հասցրել Պոլտավայի շրջանի Կրեմենչուկ քաղաք: Հրթիռային հարվածի է ենթարկվել առևտրի կենտրոնը, որտեղ այդ պահին հազարից ավելի խաղաղ բնակիչներ են եղել։ Այս մասին Telegram-ում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մոլը այրվում է, փրկարարները մարում են կրակը, զոհերի թիվն աներևակայելի է»,- գրել է Ուկրաինայի նախագահը և տեսանյութ հրապարակել, որտեղ երևում է, որ առևտրի կենտրոնն այրվում է։

Դեռ հայտնի չէ, թե հարվածի հետևանքով քանի մարդ է տուժել ու մահացել։ «Ռուսական բանակին ոչ մի վտանգ չէին սպառնում, ոչ մի ռազմավարական արժեք չունեին, միայն նորմալ կյանքով ապրելու մարդկանց փորձեր....»,- ընդգծել է Զելենսկին։