«Ուկրաինային «Մարշալի պլան» է պետք». Շոլց


«Ուկրաինային «Մարշալի պլան» է պետք». Շոլց
Հունիս 23 11:00 2022

Ուկրաինան վերականգնելու համար «Մարշալի պլան» է անհրաժեշտ. G7-ի երկրների ղեկավարները գագաթնաժողովի ժամանակ կքննարկեն այդ հարցը, այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ հավելելով, որ Ուկրաինան վերականգնելու համար միլիարդավոր դոլարներ կպահանջվեն, փոխանցում է Associated Press-ը։

Գերմանիայի կանցլերի խոսքով՝ Ուկրաինայի վերականգնումը եվրոպացիների ոչ թե մեկ, այլ մի քանի սերունդների խնդիրն է լինելու։ Շոլցը նաև հայտնել է, որ Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ փորձագետների համաժողով կհրավիրեն՝ Ուկրաինայի վերականգնման հարցով։