Մեծ Բրիտանիայում արտակարգ դրություն է հայտարարվել


Մեծ Բրիտանիայում արտակարգ դրություն է հայտարարվել
Հունիս 22 21:54 2022

Մեծ Բրիտանիայում այսօր` հունիսի 22-ին, արտակարգ դրություն է հայտարարվել մայրաքաղաք Լոնդոնի կոյուղիում պոլիոմիելիտ վիրուսի հետքերի հայտնաբերման պատճառով: Այս մասին հայտնում է Kp. ru-ն:

 

Նշվում է, որ այդ մասին հայտարարել են առողջապահության ոլորտում անվտանգության հարցով բրիտանական գործակալությունում:

 

 

Հաղորդվում է, որ վիրուսի հետքերը նկատվել են Լոդոնի արևելքում կեղտաջրերի մաքրման գործարանում, որը սպասարկում է մոտ 4 միլիոն բնակչությամբ թաղամասի: Գերատեսչությունում հայտնել են, որ երկրում պոլիոմիելիտի հետքեր են հայտնաբերվում տարվա մեջ 1-3 անգամ, ինչը որպես կանոն պայմանավորված է այդ հիվանդության դեմ պատվաստմամբ:

 

 

 

Իրավաբան.net



loading...