Բիթքոյնի համար մինչև 13 000 դոլարի անկում են կանխատեսել


Բիթքոյնի համար մինչև 13 000 դոլարի անկում են կանխատեսել
Հունիս 22 20:12 2022

Absolute Strategy Research-ի հիմնադիր եւ գլխավոր ներդրումային տնօրեն Յան Հարնեթը CNBC-ին տված հարցազրույցում բիթքոյնի մեկ միավորի համար մինչեւ 13 000 դոլար անկում է կանխատեսել:

 

Ըստ Հարնեթի, ներդրողները վերջերս հասկացել են, որ բիթքոյնը հնարավոր չէ ընկալել որպես լիարժեք արժույթ, ապրանք կամ խնայողական միջոց: Իրականում դա զուտ սպեկուլյատիվ ակտիվ է։

 

Հարնեթը նաեւ փաստարկ է բերել այն մասին, որ պատմական մասշտաբով բիթքոյնը սովորաբար իր պիկային արժեքից 80 տոկոսով էժանացել է: 2021 թվականի վերջին ձեռք բերված 69 000 դոլարի պատմական առավելագույնի համեմատ՝ գնի 80 տոկոս անկումը կնշանակի հասնել 13 000 դոլարի:

 

«Աշխարհում, որտեղ ֆինանսական շուկաներում բավականաչափ իրացվելիություն կա, բիթքոյնը լավ է աշխատում: Երբ այդ իրացվելիությունը վերցվում է կենտրոնական բանկերի կողմից [որպես դրամավարկային խստացման մաս], նա մեծ ճնշման տակ է ընկնում»,- ասել է Հարնեթը:

 

Վերջին շաբաթների ընթացքում կրիպտոարժույթների շուկայում զգալի անկում է նկատվել՝ կապված ճգնաժամի պայմաններում ներդրողների ավելի հուսալի ավանդական ակտիվների անցման, ինչպես նաեւ TerraUSD-ի շուրջ սկանդալի հետ, որը կորցրել է իր կապը դոլարի հետ:

 

 



loading...