Ադրբեջանցի ոստիկանները բռնшբшրել են կրոնական շարժման անդամին


Ադրբեջանցի ոստիկանները բռնшբшրել են կրոնական շարժման անդամին
Հունիս 22 18:27 2022

YouTube-ի ալիքներից մեկի ուղիղ հեռարձակմանը միանալով՝ «Մուսուլմանական միասնություն» կրոնական շարժման անդամ Էլգիզ Մամեդովը հայտարարել է, որ իրավապահ մարմինները բռնաբարել են իրեն բերման ենթարկելու ժամանակ։ Իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովի կարծիքով՝ երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունների շղթան վկայում է այն մասին, որ ցուցարարների դեմ այս բոլոր անօրինական գործողությունները տեղի են ունենում երկրի ղեկավարության անմիջական հրահանգով, հաղորդում է Jam-news-ը։

 

 

 

«Մուսուլմանական միասնություն» շարժման անդամ Էլգիզ Մամեդովը մեկ ամիս առաջ բերման է ենթարկվել ոստիկանություն, նա ազատությունից զրկվել է վարչական կարգով։

 

Երեկ՝ հունիսի 19-ին, նա ազատ է արձակվել։ Մամեդովը սարսափելի հայտարարություններ է արել: Նրա խոսքով՝ հանել են իր տաբատն ու բռնաբարել։ Այս մասին պատմել է ինքը՝ Էլգիզ բեյը։

 

«Սա արդեն սահմանն է։ Ինչպես ասացի ասուլիսում, շուտով նույն ճակատագիրն է սպասվում ընտանիքի անդամներին։ Նրանց  ընտանիքի անդամներին, ովքեր ընդդիմանում են այս նողկալի ռեժիմին : Ամեն ինչ գնում է դրան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանցի իրավապաշտպան Ռուֆաթ Սաֆարովը։

 

Իրավապաշտպանը նշել է, որ Էլգիզ Մամեդովի հայտարարությունը բռնաբարության մասին ուղիղ եթերով հեռարձակվել է Osmanqızı TV YouTube ալիքով։



loading...