Հուլիսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Մալիշկա գյուղի վարչական տարածքում գտնվող «Քահրեր» կոչվող հանդամասում «Կալպատարու Փաուեր Թրանսմիշն Լիմիթեդ» ընկերության աշխատակից, Հնդկաստանի հանրապետւթյան քաղաքացի, Եղեգնաձոր քաղաքում ժամանակավորապես բնակվող 40-ամյա Պանդու Մանինի կողմից «Հրազդան-Շինուհայր» բարձրավոլտ հոսանքագծի թիվ 049 հենասյան վրա զոդման աշխատանքներ իրականացնելու արդյունքում հենասյան տարածքում հրդեհ է բռնկվել:
shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրդեհի հետևանքով այրվել է Մալիշկա գյուղի բնակիչներ 57-ամյա Պարույր Բաբայանի 25.000 քմ, 31-ամյա Ռոման Ասատրյանի 25.000 քմ, 57-ամյա Հովհաննես Շահբազյանի 25.000 քմ, 54-ամյա Արա Ազոյանի 10.000 քմ և 59-ամյա Նորայր Շահբազյանի մոտ 15.000 քմ գարու ցանքատարածությունները:
Փաստի առթիվ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Վայոց ձորի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում նյութեր են նախապատրաստվում, պարզում են նաև գյուղացիներին պատճառված նյութական վնասի չափը: