Շահումյան գյուղում ավտոմեքենան ընկել է ջրատարը․ կա 1 զпհ, 2 վիրшվпր


Շահումյան գյուղում ավտոմեքենան ընկել է ջրատարը․ կա 1 զпհ, 2 վիրшվпր
Հունիս 20 20:17 2022

Հունիսի 20-ին, ժամը 17։55-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղում ավտոմեքենան ընկել է ջրատարը: Հայտնում է ԱԻՆ-ը։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ «VAZ-2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը։

 

Ուղևորներ Ս․ Բ․-ն և Ս․ Մ․-ն (ծնված 2004 թ.) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Կ. Մ․-ի դին: