Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնել


Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնել
Հունիս 18 21:30 2022

Հունիսի 18-ին, ժամը 15։24-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով երկու ուղևորները հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ։