Կոտայքի մարզում Ford Transit-ը բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել. կան վիրավորներ


Կոտայքի մարզում Ford Transit-ը բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել. կան վիրավորներ
Հունիս 18 17:16 2022

Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

 

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 15։30-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

 

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

 

 

 

 



loading...