Վրաերթի ենթարկված 61-ամյա կինը մահացել է


Վրաերթի ենթարկված 61-ամյա կինը մահացել է
Հունիս 17 16:12 2022

Հունիսի 15-ին, ժամը 23.05-ին, Աբովյան քաղաքի Դրոյի և Մ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Հունիսի 16-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 61-ամյա Մարգարիտ Սայադյանը մահացել է:

Քննությունը շարունակվում է։