Երևանում Nissan Tiida-ն մասամբ հայտնվել է ջրանցքում


Երևանում Nissan Tiida-ն մասամբ հայտնվել է ջրանցքում
Հունիս 16 16:06 2022

Երեկ՝ հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի ամառանոցների՝ եկեղեցու հարևանությամբ Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և դմացի հատվածով կախվել ջրանցքում։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

 

Մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով վարորդ՝ 32-ամյա Պողոս Պ-ին դուրս են բերել ավտոմեքենայից, այնուհետև փրկարարները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս են բերել ավտոմեքենան անվտանգ վայր։

 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։