«Իշխանությունը բացահայտ ռեպրեսիաներ է իրականացնում ԶԼՄ-ների նկատմամբ». Հոխիկյան


«Իշխանությունը բացահայտ ռեպրեսիաներ է իրականացնում ԶԼՄ-ների նկատմամբ». Հոխիկյան
Հունիս 10 14:42 2022

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «ՀՀ իշխանությունը բացահայտ ռեպրեսիաներ է իրականացնում նաև ԶԼՄ-ների նկատմամբ։ Հունիսի 10-ի առավոտյան ձերբակալվել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին։ Վերջին օրերին, ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի իշխանության սպասարկուները ուղղորդված ճնշումներ են գործադրում այս լրատվամիջոցի վրա՝ փորձելով ընդհուպ լիցենզիայից զրկել։ 
Բագրատ Եսայանին ձերբակալելով՝ իշխանությունը բացահայտ կերպով ցույց է տալիս, որ փորձում է ճնշել ազատ խոսքը և քննադատությունը, Նիկոլ Փաշինյանի համար ապահովել միայն քծնող մեդիայի գործունեությունը։ 
Լռեցնելով առողջ քննադատությունը և ընդդիմադիր խոսքը՝ ՀՀ իշխանությունները ավերելու են ևս մեկ համակարգ, որը տարիների ընթացքում ոտքի է կանգնեցվել մեծ զոհողությունների ու պայքարի գնով»:

 
Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան