Գայանե Եղիազարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը


Գայանե Եղիազարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը
Հունիս 9 14:50 2022

Գայանե Եղիազարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն):

Հունիսի 9-ի արտահերթ նիստում նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը: Ըստ դրա՝ մանդատը տրվում է ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածու Գայանե Եղիազարյանին:

 

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն Եղիազարյանը երդվեց: