Վոլոդինը եկավ՝ Ֆրանսիայի հրապարակի վրանները տեղում են, Լավրովն էլ կգա՝ վրանները կմնան տեղում։ Եթե Փաշինյանն ուզում է, որ Ֆրանսիայի հրապարակում վրաններ չլինեն, պետք է հրաժարական տա։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել հասարակական գործիչ, արտակարգ դեսպանորդ Էդգար Ղազարյանը․
«Փաշինյանին իշխանությունից վռնդելը համաժողովրդական, համընդհանուր պահանջ և ցանկություն է։ Դրա իրագործմանն ակտիվ մասնակցում է 20 հազար մարդ»,- նշել է Ղազարյանը։
Անդրադառնալով Արցախի հարցում իշխանության քաղաքականությանը, նա հայտարարել է, որ Փաշինյանն ու Ալիևը Արցախի հարցում նույն պատկերացումն ունեն՝ Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում։ Էդգար Ղազարյանը նաև խոսել է սահմանազատման և սահմանագծման, կոմունիկացիաների ապաշրջափակման հետևանքով առաջացող պոտենցիալ վտանգներին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․










