Ծրագրավորող Սամվել Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ ընկերներ, հաշվի առնելով իմ գերծանրաբեռնված գրաֆիկը, շատերիդ, ցավոք, չեմ կարող օգնել։ Շատերիդ նամակները, ցավոք, չեմ կարող տեսնել։
Էջի ադմինը փոխանցեց, որ մոտ 150 հոգի գրել ա նույն խնդրով` քարտերից գումարներ են գողացել։
Ախր ես ի՞նչ անեմ, ո՞նց անեմ։ Վերջի 1 տարում ավելի քան 55 գրառում եմ կատարել, թե ինչպես կարող եք զերծ մնալ թակարդները ընկնելուց։ Ախր համ չեք կարդում, համ հետո երբ ընկնում եք թակարդը, խնդրում եք, որ օգնեմ։ Ախր հասկացեք, որ ես ձեզ ավելի հեշտ կարող եմ օգնել ամենասկզբում, քան ամենավերջում։
Հիմա նորից կրկնում եմ։ ՀայՓոստ-ի, Լիստ-ի ու այլ հայտնի կայքերի/ընկերությունների անունից տարածվում են կեղծ էջեր։
Ուրեմն ներկայացնեմ ամենահաճախ հանդիպողներից մեկը։
Ունենք մի Պողոս, ով ապրում է Հայաստանում ու list.am կայքում ինչ-որ ապրանք ունի վաճառքի, որը օրինակ 2 միլիոն դրամ է։ Խաբեբաները փորձում են մեր Պողոսի հետ ուղիղ կապի դուրս գալ, հիմնականում WhatsApp հավելվածի միջոցով, գրողների մեծ մասը կամ ռուսերեն են գրում (ռուսական համարից) կամ հայերեն (հայկական համարից)։ Համոզում են, որ Պողոս ջան մենք 100% առնում ենք ապրանքդ, ուղղակի խնդիրներ կա, չենք կարող գալ։ Ուղարկում են մի հղում, որը «ՀայՓոստի» էջի նման ա, բայց կապ չունի «ՀայՓոստի» հետ, ասում են Պողոս ջան, հես ա, փողը փոխանցել ենք, քարտիդ տվյալները գրի ու ստացի, ստանալուց հետո ապրանքդ ուղարկի։ Պողոսը մտնում ա, գրում ա քարտի վրայի 16 թիվը, ժամկետը, անուն ազգանունը, ու CVV/CVV կոդը (քարտի հետևի 3 գաղտնի թիվը) հետո կոդ ա գալիս մեր Պողոսի հեռախոսի վրա, մեր Պողոսը հաստատում ա SMS կոդը ու փողերը գնում ա։
Կարևոր ա հասկանալ, որ կան տարբերակներ, որ երբ էդ ժուլիկները իմանում են քարտի տվյալները ներառյալ գաղտնի 3 կոդը, ապա առանց SMS-ի կարողանում են ստանալ քարտի վրայի գումարը։
Ժուլիկները սովորական ժուլիկներ չեն, պարզ երևում ա, որ ծրագրավորումից հասկանում են, տարբեր մեթոդներով իմանում են քարտի վրա ինչքան գումար կա, ինչքան կարող են քաշել և այլն։ Եկեք հիմա չխոսենք էդ մեթոդներից, որովհետև իմաստ չկա, երկու բառով էլ բացատրելու չեն։
Կարճ ասած, եթե ձեզանից փող են գողացել, ապա ձեզ ոչ ոք չի կարող օգնել, ոչ բանկը, ոչ էլ ես, ոչ էլ այլ մարդ կամ կառույց։ Գումարները հիմնականում դառնում են կրիպտո ու հետքը կորչում ա։ Էնպես որ, կորցնելուց հետո դուք ուղղակի պետք ա համակերպվեք ու դասեր քաղեք։
Հուսով եմ հասկանում եք, որ դեպքից հետո պետք ա դիմեք բանկ, ու քարտը անջատեք նոր քարտ վերցնեք՝ նոր տվյալներով։ Եթե ոչ, հետագայում էլի կարող են գողանալ, եթե գումար քցեք քարտի վրա։
Ընդամենը ուշադիր եղեք ու կարդացեք կայքի անունը, թե որտեղ եք ձեր քարտի տվյալները լրացնում։
Որպես խորհուրդ կարող եմ ասել, որ ԵՐԲԵՔ ԳՈՒՄԱՐ ՉՊԱՀԵՔ ՔԱՐՏԻ ՎՐԱ։
Գումարները կարող եք պահել` ընթացիկ և խնայողական հաշիվների վրա, հարկ եղած դեպքում քցեք քարտի վրա, օգտագործեք։
Ցավոք սրտի, ցանկացած անվտանգություն կոտրվում է հիմնականում հաճախորդների կողմից։ Մեծ հաշվով բանկը մեղավոր չի ու ոչինչ չի կարող անել։
Իսկ գողացողները շարքային սրիկաներ են, որոնք իրենց մայրերին էլ կուղարկեն պոռնկությամբ զբաղվելու, ինչ ա թե մի քանի կոպեկ ավելի բռնեն, էնպես որ, իրենք թքած ունեն թե էդ փողը դուք ինչի համար էիք հավաքում, պետք չի իրենց խնդրել, աղաչել կամ պաղատել»։