Մինչև Աստծո դատաստանը պետք է կանգնեք ժողովրդի դատի առաջ․ դերասանուհին՝ Փաշինյանին


Մինչև Աստծո դատաստանը պետք է կանգնեք ժողովրդի դատի առաջ․ դերասանուհին՝ Փաշինյանին
Հունիս 7 17:40 2022

Դերասանուհի Անաիս Սարդարյանը նոր հրապարակում է արել, որով ադրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին 44-օրյա պատերազմը կանխելու հնարավորության մասին։

 

«Այս խոստովանական ցուցմունքը վարչապետի աթոռը զբաղեցնող անձի մեղադրանքի հիմքում ընկած ապացույցների թագն ու պսակն է հանդիսանալու»,- Ազգային ժողովի ամբիոնից վարչապետի հայտարարության տեսագրությունը մեկնաբանել է Անաիսը։

Դերասանուհին նաեւ նշել է՝ «եթե տղերքի համար պատասխան տվողներ չլինեն, ուրեմն անիմաստ է մեր ապրելը»․ «Ուրեմն սուտ է ամեն օրը։ Մինչեւ Աստծո դատաստան պետք է կանգնեք ժողովրդի դատի առաջ»։

Անաիսը նշել է, որ իր համար անընդհատ ինչ-որ բան պակաս է, կիսատ․ «Ինչքան էլ ուրախ պահեր լինեն, միեւնույնն է, երբ հիշում եմ 5000 անմեղ հերոսներին, սիրտս երկու կես է լինում։ Ուզում եմ տեսնել մեղավորներին դատապարտված, թե չէ հանգիստ ապրել չկա»։