Շուրջ մեկ ամիս կլինի, որ «Գյումրիի գործով» տղաներն անազատության մեջ են։ Հունիսի 2-ից մինչ օրս, չենք ստացել խափանման միջոցն անփոփոխ թողնելու մասին որոշումը, այս դեպքում՝ հրահանգը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Աբգար Պողոսյանը։
«Ինչպես արդեն գիտեք, 2019 թ.-ից մինչև 2022 թ.-ը դատավոր Սմբատյանն աշխատել է վարչապետի աշխատակազմում և դեպքից օրեր առաջ է նշանակվել դատավոր։
Չկար որևէ հիմք կալանավորումն անփոփոխ թողնելու համար, որևէ անհրաժեշտություն, շարժառիթ, բացի քաղաքական դրդապատճառներից: Նման «որակի» արդարադատությունից բոլորն են տուժելու՝ անկախ քաղաքական հայացքներից։ Ինչ-որ մի օր ուղիղ, թե փողկապակցված, անպայման, այն բացասական ձևով թակելու է յուրաքանչյուրի դուռը»,- գրել է Պողոսյանը։










