|
Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Ո՞ր նորմալ երկրում բանակում, ժամկետային ծառայության ընթացքում, իր հրամանատարին դանակահարելու համար ազատազրկվածին կնշանակեն Պաշտպանության նախարար։ Սուրեն Պապիկյանը 2016-ի ապրիլյան պատերազմին չի մասնակցել, սակայն այդ թվականին չգիտես՝ որ արժանիքների և ծառայությունների համար արժանացել է ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալի։ Նա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն էր և այդ պաշտոնում ձախողեց միջպետական ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսակետ հատվածի կառուցապատումը։ Փաստացի պատերազմի մեջ գտնվող Հայաստանը երեքուկես ամիս Գլխավոր շտաբի պետ չունի, Պապիկյանն ասում է, որ բանակում ընթացող բարեփոխումներից հետո ԳՇ-ն պետ կունենա։ Աբսուրդ, ԳՇ պե՞տն է խանգարում բարեփոխումներին, թե՞ Իլհամ Ալիևն է ձեր առաջ պայման դրել, որ Հայաստանի զինված ուժերը ԳՇ պետ, ԳՇ-ն էլ հետախուզության վարչության պետ չունենա։ Իմ կարծիքով՝ Սուրեն Պապիկյանը ոչ թե պաշտպանության, այլ՝ մեր անպաշտպանության նախարարն է»։ |
«Սուրեն Պապիկյանը ոչ թե պաշտպանության, այլ մեր անպաշտպանության նախարարն է». Ոսկան Սարգսյան
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան










