|
«Հայաստանի պաշտպանության նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո ունենալու ենք նոր մոդել, ըստ որի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը»,- Հ1-ի եթերում պատասխանելով ԳՇ պետ չունենալու հարցին, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Օրենքն առաջիկայում կմտնի ԱԺ ու կունենանք ԳՇ պետ։ Այսօրվա ԳՇ պետի պաշտոնակատարը լիովին իրականացնում է ԳՇ պետի լիազորությունները, ուզում եմ հասկանամ ինչի՞ մեջ է խնդիրը»,- զարմացել է Պապիկյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ |
«ԳՇ պետի պաշտոնակատարը լիովին իրականացնում է ԳՇ պետի լիազորությունները՝ ինչի՞ մեջ է խնդիրը»․ Սուրեն Պապիկյան










