Ստիպված է եղել դիմել բուժօգնության․ Փողոցային շները հարձակվել են պատգամավորի վրա․ նա հրաշքով է փրկվել


Ստիպված է եղել դիմել բուժօգնության․ Փողոցային շները հարձակվել են պատգամավորի վրա․ նա հրաշքով է փրկվել
Հունիս 6 11:42 2022

Թափառող շների խումբը հարձակվել է Տոմսկի քաղաքային խորհրդի պատգամավոր Մաքսիմ Զաբելինի վրա, տապալել գետնին և կծել նրան։ Այս մասին նա հայտնել է տելեգրամի իր ալիքում։

Պատգամավորը ստիպված է եղել գնալ հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերել են անհրաժեշտ բժշկական օգնություն և պատվաստել կատաղության դեմ։

 Զաբելինը հորդորել է տեղի բնակիչներին հետևել երեխաներին և զգույշ լինել։ Նա վստահեցրել է, որ արդեն զանգահարել է համապատասխան ծառայություն. մասնագետները պետք է ուսումնասիրեն իրավիճակը և համապատասխան միջոցներ ձեռնարկեն։