Տեղի է ունեցել պատերազմի մասնակից Հայկի հարսանյաց արարողությանը, նա ամուսնացել է համակուրսեցու հետ (տեսանյութ)


Տեղի է ունեցել պատերազմի մասնակից Հայկի հարսանյաց արարողությանը, նա ամուսնացել է համակուրսեցու հետ (տեսանյութ)
Հունիս 6 11:05 2022

Պատերազմին ծանր վիրավորում ստացած Հայկը «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում անհրաժեշտ բուժում է ստանում։  Նա երեկ ամուսնացել է իր համակուրսեցու հետ, որին դեռ հավանել է ուսանողական տարիներից, սակայն բուհն ավարտելուց հետո նրանք չեն հանդիպել։ «Զինվորի տուն» էջը հայտնում է, որ համակուրսեցիները հանդիպել են վերջերս, սիրահարվել և երեկ եղել է նրանց ամուսնության արարողությունը։

Ռոզան պատմել է, որ տարիներ անց իրենց նպատակներից մեկը առանց անվասայլակի Շվեյցարիա ու Իտալիա գնալն է։ Հայկն էլ հայտնել է, որ մեծ ընտանիք է ունենալու և երազում է, որ առաջնեկն աղջիկ լինի, իսկ տղաները՝ մի քանիսը։

Հարսանյաց արարողությանը «Զինվորի տունը» նվեր է արել զույգին, որպեսզի մեղրամիսն անցկացնեն Իտալիայում։