|
«Հանդիպեցինք ընդունարանի պետի՝ Հայկ Սիմոնյանի հետ։ Հարցը լսեց, խնդրեց ներկայացնել գրավոր, որն անձամբ կմակագրվի վարչապետին»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցը։ «Չորս անգամ մենք Կառավարությունում հանդիպում ենք ունեցել վարչության պետերի, նախարարների հետ։ Մենք առաջարկություն ենք արել, որ վարչության պետերը մեր առաջարկությունները մշակեն փաթեթի տեսքով, ներկայացնեն Կառավարության քննարկմանը, բայց ապարդյուն է եղել»,- նշեց նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ ստացել են հստակ պատասխան, որ հարցը կքննարկվի անձամբ վարչապետի հսկողությամբ։ Հիշեցնենք, որ բնակիչները բողոքում են հողերի այգեգործական կարգավիճակը փոխելու համար սահմանված գումարի չափի դեմ, ինչպես նաև նշում են, որ ոչ մի գործարք չեն կարողանում կատարել։ «Ասում են, որ գյուղնշանակության հող է, դիմում ենք սուբսիդավորման ծրագրի գյուղվարկի համար, մերժում են: Չենք հասկանում՝ սեփականության վկայականները վավե՞ր են, թե՞ անվավեր։ Նույնիսկ վերջին երկու տարիների ընթացքում մեզնից հարկ չէին վերցնում»,- նշում էր ակցիայի մասնակիցներից մեկը։ |
«Ստացանք պատասխան, որ հարցը կքննարկվի անձամբ վարչապետի հսկողությամբ»․ ակցիայի մասնակից










