Պաղպաղակ բաժանող մի պապիկ էլ կար՝ առանց հայկական անձնագիր. Ոսկան Սարգսյան


Պաղպաղակ բաժանող մի պապիկ էլ կար՝ առանց հայկական անձնագիր. Ոսկան Սարգսյան
Հունիս 1 19:00 2022

Պաղպաղակ բաժանող մի բարի պապիկ էլ կար՝ առանց հայկական անձնագիր, եկավ Հայաստան, պաղպաղակ բաժանեց մանուկներին, կինն էլ հայ երեխաների համար հեքիաթներ գրեց, հայ ջահել-ջիվան տղերքը Բայրաքթարներից վառվեցին, պաղպաղակ բաժանողն ասաց՝ հանկարծ նավթամուղներին չխփեք, իր միսիան կատարելով՝ հեռացավ այնտեղ, որտեղից եկել էր, գնաց Թեմզայի ափը՝ թեյ խմելու։ Նման գրառում է արել լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում։ 

«Հիմա որ երեխաներին պաղպաղակ բաժանող պաշտոնյա եմ տեսնում, մտածում եմ՝ ի՞նչ սեւ օյին է բերելու ազգիս գլխին»,-գրել է նա։