«Մեր երեխաների նորմալ ապրուստն էդպես էլ չկարողացանք ապահովել էս վերջին 30 տարում»․ Թոխատյան


«Մեր երեխաների նորմալ ապրուստն էդպես էլ չկարողացանք ապահովել էս վերջին 30 տարում»․ Թոխատյան
Հունիս 1 18:06 2022

 

«Մեր երեխաների նորմալ ապրուստը մենք էդպես էլ չկարողացանք ապահովել էս վերջին 30 տարիներում»,- այսօր ֆրանսիայի հրապարակի կից այգում լրագրողների հետ զրույցում նշեց ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը։ «Ցավում եմ դրա համար, բայց դե էդպես ա։ Այսօր երեխան մեր երկրում պաշտպանված չի։ Դեկլարատիվ խոսում ենք միայն դրա մասին, որ մենք երեխասեր ազգ ենք, այո՛, համաձայն եմ, երեխասեր ենք, բայց էդ սերն էսօր միայն արտահայտվում ա երեխային կերակրելու, հագցնելու միջոցով»,- նշեց նա։