«Վեց ոստիկան է տեղափոխվել հիվանդանոց, հինգ քաղաքացի»․ փոխոստիկանապետ


«Վեց ոստիկան է տեղափոխվել հիվանդանոց, հինգ քաղաքացի»․ փոխոստիկանապետ
Մայիս 31 14:43 2022

«Իսկ անչափահասն ի՞նչ գործ ունի էդտեղ»,- այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով երեկ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման հետևանքով հիվանդանոց տեղափոխված անչափահաս քաղաքացու վերաբերյալ հարցին՝ ասաց փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը։

«Անչափահասին տեղափոխել են հիվանդանոց, ոչ մի լուրջ բան չի եղել, անձամբ ես եմ հետաքրքրվել, հիվանդանոցում ցույց են տվել առաջին օգնություն, ոչ մի կոտրվածք չի եղել»,- նշեց նա։

«Վեց ոստիկան է տեղափոխվել հիվանդանոց, հինգ քաղաքացի, ոստիկանի մոտ կողերի կոտրված է»,- հավելեց փոխոստիկանապետը։

 
«Վեց ոստիկան է տեղափոխվել հիվանդանոց, հինգ քաղաքացի, ոստիկանի մոտ կողերի կոտրված է»․ փոխոստիկանապետ