Նման հայտարարություն անելու իրավունք չունեմ. Ալեն Սիմոնյանը հրաժարվեց հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում


Նման հայտարարություն անելու իրավունք չունեմ. Ալեն Սիմոնյանը հրաժարվեց հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում
Մայիս 31 09:03 2022

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն hրաժարվում է հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Լրագրողի հարցին, թե համաձայն է արդյո՞ք, որ Արցախը երբեք չի լիելու Ադրբեջանի կազմում, Սիմոնյանը պատասխանեց, թե նման հայտարարություն անելու իրավունք չունի.

 

«Բանակցային պրոցես է հիմա, իսկ բանակցային պրոցեսի ժամանակ նման հայտարարություն անելը նշանակում է փաստի առաջ կանգնեցնել թե՛ բանակցողին, թե՛ այդ գործընթացը։ Ինչ վերաբերվում է ընդդիմությանը, նրանք նման հարցադրում անելու բազմաթիվ հնարավորություններ ունի՝ առանց շոուներ կազմակերպելու, այս դահլիճում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հնարավորություն ունի նաեւ գրավոր հարցում անել։ Նմանատիպ գործողություններով նրանք փորձում են գործընթացի իմիտացիա ստեղծել»,– խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը: