«Էս զզվшնքներին որտեղից են ճարում». ոստիկանը` ցուցարարներին․ (տեսանյութ)


«Էս զզվшնքներին որտեղից են ճարում». ոստիկանը` ցուցարարներին․ (տեսանյութ)
Մայիս 30 18:42 2022

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ այսօր «Դիմադրություն» շարժման ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։ Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկաններից մեկը նայում ցուցարարների ուղղությամբ և ասում․ «Էս զզվանքներին որտեղից եք ճարում»։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից ընդդիմությունն ակցիա է իրականացրել Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, որի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև։ Հրմշտոցի ընթացքում վնասվածքներ են ստացել մի խումբ քաղաքացիներ, կան բերման ենթարկվածներ։