Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 24 նոր դեպք. Մահացել է 1 քաղաքացի


Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 24 նոր դեպք. Մահացել է 1 քաղաքացի
Մայիս 30 16:07 2022

Հայաստանում մայիսի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 24 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422963-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

 

Վերջին մեկ շաբաթում կատարվել է 10307 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3099602 է:

Փաստացի այս պահին բուժվում է 48 պացիենտ:

 

Վերջին տվյալներով ապաքինվել է 412606 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 385 անձ:

 

Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի. մահացածների թիվը 8625 է:

 

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1684 է:

 

 

 

 



loading...